Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սերժ Սարգսյանն այցելել է Երվանդ Քոչարի գործերի ցուցադրությանը

Սերժ Սարգսյանն այցելել է Երվանդ Քոչարի գործերի ցուցադրությանը
11.12.2014 | 11:53

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը, որ կազմակերպվել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ